ՀՀ Փաստաբանների Պալատ

ԿԿԱՅԱՆԱ «ՓԱՍՏԱԲԱՆԻ ԱՆԿԱԽՈւԹՅՈւՆԸ» ԽՈՐԱԳՐՈՎ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ

24.05.2023 16:20

ԿԿԱՅԱՆԱ «ՓԱՍՏԱԲԱՆԻ ԱՆԿԱԽՈւԹՅՈւՆԸ» ԽՈՐԱԳՐՈՎ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ

ՀՀ փաստաբանների պալատը, ՀՀ փաստաբանական ակադեմիան և Իրավաբանների հայկական ասոցիացիան կազմակերպում են «Փաստաբանություն. ներկա վիճակը և զարգացման հեռանկարները ՀՀ-ում» 12-րդ ամենամյա հանրապետական գիտաժողովը՝ «Փաստաբանի անկախությունը» խորագրով:

Գիտաժողովին կարող են մասնակցել ՀՀ ԲՈՒՀ-երի իրավաբանական ֆակուլտետների և քոլեջների իրավաբանական բաժինների 2-րդ և բարձր կուրսերի ուսանողները, ՀՀ փաստաբանական ակադեմիայի ունկնդիրները:

Հայտերն ընդունվում են մինչև 2023թ. հունիսի 12-ը ներառյալ: Գրանցումը կատարվում է առցանց՝ այստեղ։

Գիտաժողովի բանավոր փուլը կանցկացվի 2023թ. հուլիսի 14-ին:

Գիտաժողովի հաղթողները կպարգևատրվեն խրախուսական մրցանակներով:

Գիտաժողովի մանրամասներին և զեկույցներին ներկայացվող պարտադիր պահանջներին կարող եք ծանոթանալ հետևյալ փաստաթղթերում.

Գիտաժողովի մասին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ կազմակերպությունների www.armla.amwww.advocates.am,www.advschool.am  պաշտոնական կայքերում, իսկ զեկույցները ուղարկել` [email protected] էլ.հասցեին:

Լրացուցիչ տեղեկությունների  համար  կարող  եք կապ հաստատել զանգահարելով 010 54 01 99 հեռախոսահամարով:

 


Բեռնել

Վերադառնալ