ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ «ՀԱՅՑԻ ՀԻՄՔՆ ՈՒ ԱՌԱՐԿԱՆ ՓՈՓՈԽԵԼՈՒ, ՆՈՐ ՓԱՍՏ ՎԿԱՅԱԿՈՉԵԼՈՒ ԱՆԹՈՒՅԼԱՏՐԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ, ՈՉ ՊԱՏՇԱՃ ՊԱՏԱՍԽԱՆՈՂԻՆ ՓՈԽԱՐԻՆԵԼՈՒ ԵՎ ՆՈՐ ՊԱՏԱՍԽԱՆՈՂ ՆԵՐԳՐԱՎԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ» ԹԵՄԱՅՈՎ
22.05.2023 10:45Հարգելի՛ փաստաբաններ,
23.05.2023թ. ժամը 18:30-21:30-ն ՀՀ փաստաբանների պալատի դահլիճում տեղի է ունենալու վերապատրաստման դասընթաց «Հայցի հիմքն ու առական փոփոխելու, նոր փաստ վկայակոչելու անթույլատրելիությունը, ոչ պատշաճ պատասխանողին փոխարինելու և նոր պատասխանող ներգրավելու անհրաժեշտությունը, այս իրավունքների իրացման համար անհրաժեշտ հմտություններն ու պրակտիկայում հաճախ առաջացող խնդիրները, դրանց լուծումները» թեմայով:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ դասընթացը լինելու է միայն առկա տարբերակով:
- Դասընթացը կվարի ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր, ի․գ․թ․Գոռ Թորոսյանը, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հայարփի Զարգարյանը, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հովիկ Շահնազարյանը,
- Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել՝ մինչև 23.05.2023թ․ ժամը 14:00-ն՝ պատասխան նամակ ուղարկելով [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին, որտեղ անհրաժեշտ է նշել տվյալ դասընթացի թեման, Ձեր անուն, ազգանունը և արտոնագրի համարը,
- Յուրաքանչյուր դասընթացին մասնակցությունը կհաշվարկվի պարտադիր վերապատրաստման 4 (չորս) ակադեմիական ժամ:
Բեռնել
Վերադառնալ