ՀՀ Փաստաբանների Պալատ

ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ Է ՌՈՒՍ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻՆ

19.05.2023 17:31

ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ Է ՌՈՒՍ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻՆ

ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանի հրավերով Պալատում հյուրընկավեցին Երևանում կայացած միջազգային իրավական համաժողովի մասնակից փաստաբանները:

Հյուրերի կազմում էին Լենինգրադի մարզի փաստաբանների պալատի նախագահ Դենիս Լակտիոնովը, Սանկտ Պետերբուրգի փաստաբանների պալատի նախագահի տեղակալ Ռուշան Չինոկաևը և Ռուսաստանի փաստաբանական համայնքի մի շարք ներկայացուցիչներ:

Հանդիպման սկզբում հյուրերը շրջեցին ՀՀ փաստաբանների պալատի վարչական շենքում, հանդիպումներ ունեցան ՀՀ փաստաբանական ակադեմիայի ռեկտոր Արա Զոհրաբյանի և Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավար Գևորգ Մկրտչյանի հետ:

Այնուհետև Փաստաբանների պալատի մեծ դահլիճում երկու երկրների գործընկերները քննարկեցին համատեղ գործընկերային հարաբերությունները և փաստաբանությանն առնչվող մի շարք առանցքային հարցեր:

Սիմոն Բաբայանն ու Արա Զոհրաբյանը պատասխանեցին հյուրերի ամենատարբեր հարցերի՝ ապահովելով փորձի փոխանակում և բովանդակային զրույց, ինչպես նաև ներկայացրել են ոլորտին առնչվող առկա մարտահրավերները և հայ փաստաբանների կողմից կիրառվող մեխանիզմները՝ դրանց հաղթահարման նպատակով:

Հանդիպման ավարտին ռուս գործընկերները շնորհակալություն հայտնեցին ջերմ ընդունելության և արդյունավետ քննարկում անցկացնելու համար:


01
01
01
01
01
01
01
01
01
01
01
01
01
01
01
01
01
01



Բեռնել

Վերադառնալ