ՀՀ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ՆԱԽԱԳԱՀ ՍԻՄՈՆ ԲԱԲԱՅԱՆԸ ԵՎ ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՌԵԿՏՈՐ ԱՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԵՆ ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳՈՒՄ ԿԱՅԱՑԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՖՈՐՈՒՄԻՆ
16.05.2023 17:40![ՀՀ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ՆԱԽԱԳԱՀ ՍԻՄՈՆ ԲԱԲԱՅԱՆԸ ԵՎ ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՌԵԿՏՈՐ ԱՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԵՆ ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳՈՒՄ ԿԱՅԱՑԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՖՈՐՈՒՄԻՆ ՀՀ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ՆԱԽԱԳԱՀ ՍԻՄՈՆ ԲԱԲԱՅԱՆԸ ԵՎ ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՌԵԿՏՈՐ ԱՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԵՆ ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳՈՒՄ ԿԱՅԱՑԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՖՈՐՈՒՄԻՆ](https://pastaban.am/resources/advocates/img/news/big/1684245015,8256.jpeg)
Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը և ՀՀ փաստաբանական ակադեմիայի ռեկտոր Արա Զոհրաբյանը, Ռուսաստանի Դաշնության արդարադատության նախարար Կ․Ա․ Չուիչենկոյի և ՌԴ փաստաբանների ֆեդերալ պալատի նախագահ Ս․Ի․Վոլոդինայի հրավերով, մայիսի 11- 13-ն աշխատանքային այցով գտնվել են Ռուսաստանի Դաշնությունում՝ մասնակցելու Սանկտ Պետերբուրգում կայացած միջազգային իրավական ֆորումին:
Հիշյալ համաժողովը Ռուսաստանի իրավագիտության ոլորտում իրականացվող առանցքային իրադարձություններից է: Եռօրյա համաժողովը 54 երկրից համախմբել է ավելի քան 3800 իրավաբան գործընկերների, այդ թվում՝ արդարադատության նախարարներ, բարձրագույն ատյանների ղեկավարներ, փաստաբանական պալատների նախագահներ և միջազգային տարբեր կառույցների ղեկավարներ:
Իրավական թեմաների շուրջ մասնագիտական մոտեցումների համար ստեղծված մեծ հարթակում միջազգային գործընկերները, ի թիվս այլ հարցերի, քննարկել են մասնավորապես օրենքի դերն ու նշանակությունը ժամանակակից աշխարհում:
ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանն առանձին զրույցներ է ունեցել այլ երկրների գործընկերների հետ, որոնց ընթացքում կողմերն առանձնակի կարևորել են փաստաբանության ոլորտում սերտ համագործակցությունն ու ջերմ հարաբերությունները:
Բեռնել
Վերադառնալ