ՀՀ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԸ ՀՀ ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՀԵՏ ՀԱՄԱՏԵՂ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ Է ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ «ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԼՈՒԾՈՒՄԸ ԳՈՐԾԱՏՈՒԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ» ԹԵՄԱՅՈՎ
10.05.2023 10:38Հարգելի՛ փաստաբաններ,
11.05.2023թ. ժամը 10:00-13:00-ը ՀՀ փաստաբանների պալատը ՀՀ փաստաբանական ակադեմիայի հետ համատեղ ՀՀ փաստաբանների պալատի դահլիճում կազմակերպել է վերապատրաստման դասընթաց «Աշխատանքային պայմանագրի լուծումը գործատուի նախաձեռնությամբ» թեմայով (10.05.2023թ․-ի դասընթացի շարունակություն):
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ դասընթացը լինելու է միայն առկա տարբերակով:
- Դասընթացը կվարի փաստաբան, ԵՊՀ և Գիտությունների ազգային ակադեմիայի դասախոս, ի․գ․թ․Մանե Կարապետյանը,
- Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել՝ մինչև 11.05.2023թ․ ժամը 09:00-ն՝ պատասխան նամակ ուղարկելով [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին, որտեղ անհրաժեշտ է նշել տվյալ դասընթացի թեման, Ձեր անունը, ազգանունը և արտոնագրի համարը,
- Յուրաքանչյուր դասընթացին մասնակցությունը կհաշվարկվի պարտադիր վերապատրաստման 4 (չորս) ակադեմիական ժամ:
Բեռնել
Վերադառնալ