ՀՀ Փաստաբանների Պալատ

ՀՀ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐՆ ԱՅՑԵԼԵԼ ԵՆ «ԵՌԱԲԼՈՒՐ» ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՊԱՆԹԵՈՆ

09.05.2023 11:16

ՀՀ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐՆ ԱՅՑԵԼԵԼ ԵՆ «ԵՌԱԲԼՈՒՐ» ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՊԱՆԹԵՈՆ

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի ներկայացուցիչները  Պալատի նախագահի առաջին տեղակալ Արմեն Ասատրյանի գլխավորությամբ  այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն:

Փաստաբանական համայնքի անդամները ծաղիկներ են խոնարհել Արցախյան պատերազմներում զոհված հայորդիների շիրիմներին, մեկ րոպե լռությամբ հարգել նրանց հիշատակը:

«Եռաբլուր» զինվորական պանթեոնում ննջում են նաև փաստաբանների զավակներ, ովքեր Հայկական բանակի անպարտելիության ու հայրենիքի պաշտպանության համար չխնայեցին իրենց կյանքը:

Հավերժ փառք և խոնարհում նվիրյալ հերոսների հիշատակին:

 

 



Բեռնել

Վերադառնալ