ՀՀ Փաստաբանների Պալատ

ՀՀ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԸ ՀՀ ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՀԵՏ ՀԱՄԱՏԵՂ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ Է ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ «ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԻՄՔԵՐԸ» ԹԵՄԱՅՈՎ

08.05.2023 10:35

    Հարգելի՛ փաստաբաններ,

     10.05.2023թ. ժամը 10:00-13:00-ը ՀՀ փաստաբանների պալատը ՀՀ փաստաբանական ակադեմիայի հետ համատեղ ՀՀ փաստաբանների պալատի դահլիճում կազմակերպել է վերապատրաստման դասընթաց «Աշխատանքային պայմանագրի լուծման ընդհանուր հիմքերը» թեմայով:

  Միաժամանակ տեղեկացնում ենք, որ դասընթացը լինելու է միայն առկա տարբերակով:

  • Դասընթացը կվարի փաստաբան, ԵՊՀ և Գիտությունների ազգային ակադեմիայի դասախոս, ի․գ․թ․Մանե Կարապետյանը,
  • Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել՝ մինչև 10.05.2023թ․ ժամը 09:00-ն՝ պատասխան նամակ ուղարկելով [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին, որտեղ անհրաժեշտ է նշել տվյալ դասընթացի թեման,  Ձեր անունը, ազգանունը և արտոնագրի համարը,
  • Յուրաքանչյուր դասընթացին մասնակցությունը կհաշվարկվի պարտադիր վերապատրաստման 4 (չորս) ակադեմիական ժամ:


Բեռնել

Վերադառնալ