ՀՀ Փաստաբանների Պալատ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՏԵՂ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԵՆ․ «Հ2» ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՆԴՐԱԴԱՐՁԸ

26.04.2023 12:25

Սյունիքի մարզի Տեղ համայնքում երկու երկրների պատվիրակություններն արձանագրել են Ադրբեջանի հերթական ագրեսիան:

Ադրբեջանական ուժերը փակել էին Հայաստանը Կոռնիձոր գյուղից Արցախին կապող նոր մայրուղու Հակարի գետի կամուրջը, որը, շրջափակմամբ պայմանավորված, շահագործվում էր ռուս խաղաղապահների և ԿԽՄԿ առաքելության կողմից` հումանիտար նպատակներով։
 Ըստ էության, դա վերջին այլընտրանքային ճանապրհն է Հայաստանի և Արցախի միջև:

Ավելորդ չէ, հիշեցնել, որ հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունները ամրապնդված են նաև երկու երկրների փաստաբանների պալատների միջև:

ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը և Փաստաբանական ակադեմիայի ռեկտոր Արա Զոհրաբյանը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկումների ընթացքում, նրանց ներկայացրել են ադրբեջանական ուժերի կողմից մշտապես արձանագրվող ոտնձգությունները հայ ժողովրդի և հայկական տարածքների նկատմամբ:



Բեռնել

Վերադառնալ