ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ Է ԵՎՐԱՍԻԱ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ
18.04.2023 17:02
Փաստաբանների պալատը հյուրընկալել էր Եվրասիա միջազգային համալսարանի ուսանողներին:
Ողջունելով ուսանողներին՝ Փաստաբանների պալատի աշխատակազմի ղեկավար Լուսինե Սարգսյանը մանրամասն ներկայացրել է փաստաբանի դերն արդարադատության համակարգում, փաստաբան դառնալու ընթացակարգը, ինչպես նաև պատասխանել ուսանողների տարբեր հարցերի:
Ճանաչողական այցի շրջանակներում ուսանողներն անմիջականորեն ծանոթացել են նաև Փաստաբանների պալատի, Հանրային պաշտպանի գրասենյակի և Փաստաբանական ակադեմիայի գործառույթներին ու կառուցվածքին՝ շրջելով Փաստաբանների պալատի վարչական շենքում:
Շրջայցը եզրափակվել է Հանրային պաշտպանի գրասենյակում, որտեղ գրասենյակի ղեկավարի տեղակալ Էդգար Գրիգորյանը ներկայացրել է հանրային պաշտպանության կարևորությունն ու հանրային պաշտպանների գործունեության առանձնահատկությունները:
Բեռնել
Վերադառնալ