ՀՀ Փաստաբանների Պալատ

ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ ԷՐ «ՈՒՍՄՈՒՆՔ» ԴՊՐՈՑԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻՆ

14.04.2023 18:20

ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ ԷՐ «ՈՒՍՄՈՒՆՔ» ԴՊՐՈՑԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻՆ

   Հայ-Ռուսական համալսարանի «Ուսմունք» դպրոցի հումանիտար հոսքի աշակերտները դպրոցի տնօրեն Նաիրա Դաշյանի ուղեկցությամբ այցելեցին Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատ, Փաստաբանական ակադեմիա և Հանրային պաշտպանի գրասենյակ:

Աշակերտներին ողջունեցին Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը և ՀՀ փաստաբանական ակադեմիայի ռեկտոր Արա Զոհրաբյանը:

Աշակերտներին առավելապես հետաքրքրում էր՝ ո՞վ է փաստաբանը և ի՞նչ էական դեր ունի արդարադատության համակարգում:

Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը նրանց ներկայացրեց փաստաբանի դերը, գործառույթները և գործունեության առանձնահատկությունները:

Փաստաբանի գործում կարևորելով հռետորական խոսքը, գիտելիքը և հմտությունները՝ Փաստաբանական ակադեմիայի ռեկտոր Արա Զորհրաբյանն էլ աշակերտների հետ զրույցում հանդես եկավ մասնավորապես խրատական խոսքով՝ աշակերտների մեջ ընթերցանության նկատմամբ սերը մեծացնելու ակնկալիքով:

Ակադեմիայի ռեկտորը շեշտեց, որ ընթերցանության արդյունքում է զարգանում մարդու երևակայությունն ու մտահորիզոնը, ինչի արդյունքում մարդը կարող է հաջողել ցանկացած ոլորտում:

Այնուհետև աշակերտները շրջեցին Փաստաբանների պալատի վարչական շենքի տարածքով, անմիջականորեն ծանոթացան Փաստաբանների պալատում, Փաստաբանական ակադեմիայում և Հանրային պաշտպանի գրասենյակում տարվող աշխատանքներին:

Շրջայցի ընթացքում Փաստաբանական ակադեմիայի գիտագործնական գծով պրոռեկտոր Մանե Կարապետյանն աշակերտների հետ խոսեց Փաստաբանական ակադեմիայի ընդունելության պայմանների,  ուսուցման մեթոդների մասին, ինչպես նաև պատասխանեց աշակերտներին հուզող հարցերի:

Փաստաբանների պալատի աշխատակազմի ղեկավար Լուսինե Սարգսյանն էլ Հանրային պաշտպանի գրասենյակում նրանց ներկայացրեց հանրային պաշտպանության կարևորությունը, պաշտպանների գործառույթները և դատական գործերում նրանց կողմից ներկայացուցչություն կամ պաշտպանություն իրականացնելու պայմանները:


01
01
01
01
01
01
01
01
01
01
01
01
01
01



Բեռնել

Վերադառնալ