ՀՀ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏ ԵՆ ԱՅՑԵԼԵԼ «ԱԴԱՄՅԱՆ» ԴՊՐՈՑ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԸ
14.04.2023 11:19
Ճանաչողական այցով Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատ են այցելել «Ադամյան» դպրոց ուսումնական հաստատության աշակերտները:
Աշակերտներին ողջունել և նրանց հետ զրուցել են ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը և նախագահի առաջին տեղակալ Արմեն Ասատրյանը:
Հյուրընկալված աշակերտներին ներկայացվել է փաստաբանի դերն արդարադատության համակարգում, փաստաբանի գործառույթները, փաստաբան դառնալու ընթացակարգը և անհրաժեշտ պայմանները:
Զրույցի ավարտին Փաստաբանների պալատի նախագահն աշակերտներին նվիրել է գիրք՝ ապագայում նրանց լավագույն իրավաբանների շարքերում տեսնելու ակնկալիքով:
Այնուհետև ճանաչողական այցը շարունակվել է Փաստաբանական ակադեմիայում և Հանրային պաշտպանի գրասենյակում:
Փաստաբանների պալատի նախագահի առաջին տեղակալ Արմեն Ասատրյանը և նախագահի գլխավոր խորհրդական Արաքս Կիրակոսյանն աշակերտների հետ շրջել են Փաստաբանների պալատի վարչական շենքում և նրանց անմիջականորեն ծանոթանացրել Պալատի, Փաստաբանական Ակադեմիայի և Հանրային պաշտպանի գրասենյակի աշխատանքներին:
Բեռնել
Վերադառնալ