ՀՀ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՆԵՐԿԱ Է ԳՏՆՎԵԼ ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ԴԱՏԱԽԱՂ-ՄՐՑՈՒՅԹԻՆ
13.04.2023 19:34
Հայաստանի ֆրանսիական համալսարանում տեղի ունեցավ դատախաղ-մրցույթ:
Մրցույթը կազմակերպել էր ՀՖՀՀ-ն՝ ՀՀ փաստաբանների պալատի, Ֆրանսիայի Մոնպելիե քաղաքի փաստաբանների պալատին կից գործող Մարդու իրավունքների ինստիտուտի և Հայաստանի Սենգորի անվան ֆրանկոֆոնիայի ամբիոնի հետ համագործակցությամբ։
Դատախաղի թեման էր՝ «Խոսքի ազատություն և ատելության խոսք» :
Նշենք, որ դատախաղի մասնակիցներից երեքը նաև Փաստաբանական ակադեմիայի ունկնդիրներ են:
ՀՀ փաստաբանների պալատի նախագահը հանդես եկավ ողջույնի խոսքով:
Իր խոսքում նա ընդգծեց, որ տպավորված է մասնակիցների բարձր առաջադիմությամբ ու ակտիվությամբ, ինչպես նաև կարևորեց ուսանողների միաժամանակ երկու ուսումնական հաստատությունում սովորելու պատասխանատու քայլը:
Ֆրանսիացի գործընկեր Ամին Ֆարաժը ևս իր ելույթում բարձր գնահատեց հայ ուսանողների կրթական մակարդակը:
Մրցույթի ավարտին ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը և ՀՀ փաստաբանական ակադեմիայի պրոռեկտոր Մանե Կարապետյանը մրցանակներ և հավաստագրեր շնորհեցին մրցույթի մասնակիցներին:
Բեռնել
Վերադառնալ