ՀՀ Փաստաբանների Պալատ

ԲԼԻՑ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ․ ՆԻԿՈԼԱՅ ՀԱԿՈԲՅԱՆ

10.04.2023 16:07

ԲԼԻՑ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ․ ՆԻԿՈԼԱՅ ՀԱԿՈԲՅԱՆ
 
Շարունակվում է մեր բլից հարցազրույցների շարքը և այս անգամ փորձել ենք բացահայտել փաստաբան Նիկոլայ Հակոբյանին


 1. Ինչպե՞ս է սկսվում և ավարտվում Ձեր օրը


         Սկսվում է սուրճ-ծխախոտով, ավարտվում է օրվա նորություններն ամփոփելով

 

 2. Ձեր ամենասիրելի զբաղմունքը

 

         Ընտանիքիս հետ ճամփորդելը

 

 3. Կարգապահ աշակերտ եք եղել դպրցում, թե՞ դասերից փախչելն այնուամենայնիվ ավելի հետաքրքիր էր 

 

         Կարգապահությամբ աչքի չեմ ընկել, բայց դասերից փախչելուց ավելի հետաքրքիր բաներ էլ կային

 

 4. Ի՞նչը կարող է Ձեզ բարկացնել

 

         Մարտնչող տգիտությունը

 

 5. Փոշմանում եք արածների՞, թե՞ չարածների համար

 

         Չարածների համար

 

 6. Ձեր կյանքի ամենամեծ ձեռքբերումը

 

         Ընտանիքս

 

 7. Երեք գիրք, որոնք խորհուրդ կտաք պարտադիր կարդալ
 

         Աստվածաշունչ, մնացածը՝ ինչ կուզեք

 

 8. Ո՞րն է Ձեր ամենասիրելի վայրը Երևանում

 

        Նախկին Արագած կինոթատրոնի շրջակայքը

 

 9. Թատրո՞ն, թե՞ ֆիլմ

         Լավ ֆիլմ

 
10. Ու՞մ հետ սուրճ կխմեիք այս պահին


        Այս պահին գործընկերոջս հետ՝ քննարկելու բան ունենք

 

11. Ի՞նչ չեք ուտի երբեք, որքան էլ քաղցած լինեք
 

        Մարդ (ժպտում է)

 

12. Ձեր բնավորության ո՞ր գիծը կփոխեիք հնարավորության դեպքում

 

        Կուզեի ավելի համբերատար լինել

 

13. Ընտրեցիք իրավաբանի մասնագիտությունը հենց փաստաբան լինելու համար, թե՞․․․

 

         Ծնողներիս հավաստմամբ իրավաբանի մասնագիտությունն ընտրել եմ 1981-82թթ., միջին դպրոցական տարիքում՝ քննիչ աշխատելու համար:

 

14. Ինչպիսի՞ն պիտի լինի փաստաբանը

 

          Պետք է լինի փաստաբան, հետո նոր՝ բիզնեսմեն

 

15. Ինչպիսի՞ն պիտի չլինի փաստաբանը

 

           Նախորդ կետում նշվածից տարբերվող

  

16. Ի՞նչն է ամենահետաքրքիրը փաստաբանի գործում

 

           Բարդ մաթեմատիկական խնդիր լուծելը (ժպտում է)

 

17. Հիշու՞մ եք Ձեր զգացողություններն առաջին անգամ դատարանում՝ ինչ-֊որ մեկի շահերը պաշտպանելիս: Ի՞նչն է հատկապես փոխվել ժամանակի ընթացքում:

 

           Առաջին անգամ դատարանում պաշտպանել եմ պետության շահերը, անցած 25 տարիների ընթացքում փոխվել են թե՛ դատարանները, թե՛ դատավարության մասնակիցներս՝ պրոֆեսիոնալիզմն ավելացել է

 
18. Ինչո՞վ է օգնում փաստաբան լինելն անձնական կյանքում
 

           Օգնում է նրանով, որ ինչ-որ բան անելիս, որոշում կայացնելիս ավելի շատ ես ծանր ու թեթև անում 

 

19.Ինչո՞վ է խանգարում փաստաբան լինելն անձնական կյանքում

           Խանգարում է նրանով, որ ծանր ու թեթև ես անում


20. Ի՞նչ տարբերություններ եք նկատում Ձեր սերնդի և ավելի երիտասարդ փաստաբանների մտածողության միջև
 

           Երիտասարդներն իրենց նախաձեռնություններում ավելի համարձակ են, ինչը ողջունելի է

 

 

(Լուսանկարը տրամադրեց Նիկոլայ Հակոբյանը)

 



Բեռնել

Վերադառնալ