ԱՄՆ ՉԻԿԱԳՈ-ՔԵՆԹԻ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ(ՔՈԼԵՋԸ) ԿՈՎԿԱՍՈՒՄ ԱՄԵՐԻԿՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԴՊՐՈՑԻ ՀԵՏ ՀԱՄԱՏԵՂ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ԵՐԿՈՒ ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ ԾՐԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ
30.03.2023 10:28Հարգելի՛ փաստաբաններ,
Տեղեկացնում ենք, որ ԱՄՆ Չիկագո-Քենթի իրավաբանական համալսարանը(քոլեջը) Կովկասում Ամերիկյան Իրավունքի Դպրոցի հետ համատեղ հերթական անգամ հայտարարում է երկու փոխկապակցված ծրագրերի մասին ՀՀ իրավաբանների համար՝
1) Ամերիկյան իրավունքի դպրոցի ծրագիր (Թբիլիսի, Վրաստան),
2) Մեկ կիսամյակ տևողությամբ իրավաբանական գիտությունների մագիստրոսի ծրագիր (Չիկագո, Իլլինոյս նահանգ, ԱՄՆ):
Հայտնում ենք, որ հաշվի առնելով ՀՀ Փաստաբանների պալատի հետ շարունակական համագործակցությունը՝ ծրագիրն որոշում է կայացրել իրականացնել բացառություն ՀՀ փաստաբանների պալատի անդամների/փաստաբանների համար՝ նրանց համար սահմանելով ուսման վարձի լրացուցիչ զեղչ: Այսպես` հատուկ առաջարկի շրջանակներում միայն ՀՀ փաստաբանների պալատի անդամների/փաստաբանների համար վարձավճարը կազմում է 5500 ԱՄՆ դոլար 6500 ԱՄՆ դոլարի փոխարեն, իսկ ծրագրին միանալու համար դիմելու վերջնաժամկետը սահմանվել է մինչև 2023թ.-ի մայիսի 15-ը ներառյալ:
Բեռնել 2023թ. ուսումնական տարվա ընդունելության վերաբերյալ հայտարարությունը
Բեռնել
Վերադառնալ