ՀՀ Փաստաբանների Պալատ

ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏՈՒՄ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼ ԷԻՆ ԵՐԵՎԱՆԻ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԲԼՈԿԻ ԱՆՎԱՆ ԹԻՎ 122 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԸ

21.03.2023 18:05

ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏՈՒՄ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼ ԷԻՆ ԵՐԵՎԱՆԻ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԲԼՈԿԻ ԱՆՎԱՆ ԹԻՎ 122 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԸ

Փաստաբանների պալատում հյուրընկալվել էին Երևանի Ալեքսանդր Բլոկի անվան թիվ 122 հիմնական դպրոցի աշակերտները:

Նրանց ողջունել է Փաստաբանների պալատի աշխատակազմի ղեկավար Լուսինե Սարգսյանը:

Փաստաբանների պալատի մեծ դահլիճում աշակերտների հետ տեղի է ունեցել քննարկում՝ փաստաբանության վերաբերյալ իրենց հուզող հարցերի շուրջ:

Պատասխանելով աշակերտների ամենատարբեր հարցերի, Լուսինե Սարգսյանը նաև ներկայացրել է Փաստաբանների պալատի կառուցվածքը և փաստաբանական գործունեության առանձնահատկությունները:

Հյուրընկալված աշակերտները նաև հնարավորություն են ունեցել շրջելու Փաստաբանների պալատի վարչական շենքում և անմիջականորեն ծանոթանալու Պալատի, Փաստաբանական Ակադեմիայի և Հանրային պաշտպանի գրասենյակի աշխատանքներին:

Փաստաբանական ակադեմիայում նրանց ողջունել է գիտագործնական գծով պրոռեկտոր Մանե Կարապետյանը:

Նա աշակերտներին ծանոթացրել է Փաստաբանական ակադեմիայի ընդունելության պայմաններին և ուսուցման մեթոդներին, ինչպես նաև պատասխանել աշակերտներին հուզող հարցերին:

Այնուհետև աշակերտները եղել են Հանրային պաշտպանի գրասենյակում:

Գրասենյակի ղեկավարի տեղակալ Էդգար Գրիգորյանն աշակերտներին ներկայացրել է հանրային պաշտպանության կարևորությունը, պաշտպանների գործառույթները և դատական գործերում նրանց կողմից ներկայացուցչություն կամ պաշտպանություն իրականացնելու պայմանները:

Հանդիպման ավարտին աշակերտները շնորհակալություն են հայտնել հյուրընկալության և բովանդակային զրույցների համար:


01
01
01
01
01
01
01
01
01
01



Բեռնել

Վերադառնալ