ՀՀ Փաստաբանների Պալատ

ՀՀ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԸ ՀՀ ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՀԵՏ ՀԱՄԱՏԵՂ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ Է ԴԱՍԸՆԹԱՑ «ԱՊԱՑՈՒՑՄԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՇԽԵԼՈՒ, ԱՅՆ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՄԱՆ ԿԱՅԱՑՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ԿԱՐԵՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ» ԹԵՄԱՅՈՎ

17.03.2023 11:36

Հարգելի՛ փաստաբաններ,

20.03.2023թ. ժամը 18:30-21:30-ն ՀՀ փաստաբանների պալատը ՀՀ փաստաբանական ակադեմիայի հետ համատեղ ՀՀ փաստաբանների պալատի դահլիճում կազմակերպել է վերապատրաստման դասընթաց «Ապացուցման պարտականությունը բաշխելու, այն փոփոխելու մասին որոշման կայացման առանձնահատկություններն ու կարևորությունը, այդ որոշման կայացման գործընթացում փաստաբանի գիտելիքների պատշաճ ու լիարժեք կիրառելիությունը, դատարանին այն արդյունավետ մատուցելն ու դրա համար անհրաժեշտ հմտությունները» թեմայով:

  Միաժամանակ տեղեկացնում ենք, որ դասընթացը լինելու է միայն առկա տարբերակով:

  • Դասընթացը կվարեն ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր, ի․գ․թ․Գոռ Թորոսյանը, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հայարփի Զարգարյանը, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հովիկ Շահնազարյանը,
  • Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել՝ մինչև 20.03.2023թ․ ժամը 14:00-ն՝ պատասխան նամակ ուղարկելով [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին, որտեղ անհրաժեշտ է նշել տվյալ դասընթացի թեման,  Ձեր անուն, ազգանունը և արտոնագրի համարը,
  • Յուրաքանչյուր դասընթացին մասնակցությունը կհաշվարկվի պարտադիր վերապատրաստման 4 (չորս) ակադեմիական ժամ:


Բեռնել

Վերադառնալ