ՀՀ Փաստաբանների Պալատ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԻՐԱՎԱԲԱՆ ԳԻՏՆԱԿԱՆ ԱՆԴԱՄԻ ՄՐՑՈՒՅԹ

14.03.2023 11:58

       ՀՀ փաստաբանների պալատը, հիմք ընդունելով «Փաստաբանության մասին» օրենքի 45.4-րդ հոդվածի 5-րդ մասի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության փաստաբանական ակադեմիա» հիմնադրամի (այսուհետ՝ ՀՀ փաստաբանական ակադեմիա) կանոնադրության 125-րդ կետի պահանջները, հայտարարում է ՀՀ փաստաբանական ակադեմիայի կառավարման խորհրդի (այսուհետ՝ նաև Խորհուրդ) իրավաբան գիտնական անդամների մրցույթ:

       Խորհրդի իրավաբան գիտնական անդամի թեկնածու կարող են առաջադրվել այն իրավաբան գիտնականները, ովքեր Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատություններից մեկում դասավանդում են իրավունք կամ իրականացնում գիտական աշխատանք։

       Խորհրդի իրավաբան գիտնական անդամի թեկնածություն ներկայացնելու համար Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատությունները պետք է ներկայացնեն տվյալ հաստատության ղեկավարի կողմից ստորագրված դիմում, որում առնվազն պետք է նշվի թեկնածուի անունը, ազգանունը, հայրանունը, հեռախոսահամարը, հասցեն և էլեկտրոնային փոստի հասցեն։

       Դիմումին պետք է կցվի․

       1)         տեղեկանք՝ գիտական աշխատանք իրականացնելու վերաբերյալ կամ Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատություններից մեկում իրավունք դասավանդելու վերաբերյալ.

       2)        թեկնածուի մեկ գունավոր լուսանկար.

       3)        անձը հաստատող փաստաթղթի պատճենը.

       4)        ինքնակենսագրական թերթիկ․

       5)        բարձրագույն իրավաբանական կրթության մասին փաստաթղթի պատճենը.

       6)        գիտական աստիճանի և գիտական կոչման (առկայության դեպքում) վերաբերյալ փաստաթղթի պատճենը․

       7)        թեկնածուի գրավոր համաձայնությունը Խորհրդի կազմում ընդգրվելու վերաբերյալ:

          Սահմանված փաստաթղթերը կարող են ներկայացվել առձեռն՝ մուտք անելով դիմումը և կից փաստաթղթերը ՀՀ փաստաբանների պալատ (Զաքյան փողոց 7-2 շենք, 4-րդ հարկ), փոստով կամ ՀՀ փաստաբանների պալատի պաշտոնական էլեկտրոնային փոստին ([email protected]) ուղարկելով։

       Դիմումների ներկայացման վերջնաժամկետն է՝ սույն որոշման հրապարակման հաջորդ օրվանից հաշված տասներորդ օրը:


       Բեռնել ՀՀ ՓՊ խորհրդի 10.03.2023թ. թիվ 6/16-Լ որոշումը

 



Բեռնել

Վերադառնալ