ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ «ՉՄՐՑԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՒՄ» ՄԵՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ
10.03.2023 18:05
2023 թվականի մարտի 9-ին Փաստաբանների պալատի մեծ դահլիճում տեղի ունեցավ «Չմրցակցելու համաձայնությունն աշխատանքային իրավունքում» մենագրության շնորհանդեսը:
Մենագրության հեղինակն է Փաստաբանական ակադեմիայի պրոռեկտոր, փաստաբան, իրավաբանական գիտությունների թեկնածու Մանե Կարապետյանը:
Ողջույնի խոսքով հանդես եկան և հեղինակին շնորհավորեցին Փաստաբանական ակադեմիայի ռեկտոր Արա Զոհրաբյանը, Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը և աշխատանքի գիտական ղեկավար իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմեն Հայկյանցը:
Ելույթով հանդես եկավ նաև մենագրության հեղինակ Մանե Կարապետյանը, ով շնորհակալություն հայտնեց ներկաներին և համառոտ ներկայացրեց կատարված աշխատանքը:
Շնորհանդեսի ավարտին Մանե Կարապետյանն իր հեղինակային գիրքը անհատական մակագրություններով նվիրեց ներկաներին:
Բեռնել
Վերադառնալ