ՀՀ Փաստաբանների Պալատ

ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ԱՄԵՆԱՄՅԱ ԱՎԱՆԴՈՒՅԹԻ ՀԱՄԱՁԱՅՆ ԿԱՆԱՆՑ ԿՏՐԱՄԱԴՐՎԻ ԱՆՎՃԱՐ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ

03.03.2023 12:21

Ամենամյա ավանդույթի համաձայն, ՀՀ փաստաբանների պալատը Կանանց միջազգային օրվան ընդառաջ հայտարարում է 2022թ. մարտի 9-ին և 10-ին հանրապետության ամբողջ տարածքում կանանց իրավունքներին նվիրված միջոցառում իրականացնելու մասին:

Միջոցառման շրջանակներում փաստաբանական գրասենյակները և փաստաբանները անվճար իրավաբանական խորհրդատվություն կտրամադրեն կանանց:

Նախաձեռնության գլխավոր նպատակն է խթանել կանանց իրավունքների պաշտպանությունը Հայաստանում, ինչպես նաև բարձրացնել հանրային իրավագիտակցությունը և փաստաբանին դիմելու իրավական մշակույթը:

Միջոցառմանը այս տարի ևս միացել են բազմաթիվ փաստաբաններ և փաստաբանական գրասենյակներ՝ իրենց թիմերով, ինչպես նաև «Փաստաբանական ակադեմիան»-ը:

Անվճար իրավաբանական օգնությունը տրամադրվելու է ինչպես ՀՀ փաստաբանների պալատի Երևան քաղաքում տեղակայված վարչական շենքում, այնպես էլ փաստաբանական գրասենյակներում՝ Երևանում և բոլոր մարզերում:



Բեռնել

Վերադառնալ