ՀՀ Փաստաբանների Պալատ

ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ «ԱՆԳԼԻԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՀԻՄՈՒՆՔՆԵՐ։ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐՈՒՄ ՆԵՐԱՌՎԱԾ ՓԱՓՈՒԿ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԵՎ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐ» ԹԵՄԱՅՈՎ

02.03.2023 14:32

Հարգելի՛ փաստաբաններ,

  Տեղեկացնում ենք, որ  03.03.2023թ․ ժամը 18:30-21:30-ն (ընդմիջում 19:50-20:10) ՀՀ փաստաբանների պալատում տեղի է ունենալու վերապատրաստման դասընթաց «Անգլիական պայմանագրային իրավունքի հիմունքներ: Պայմանագրերում ներառված փափուկ իրավունքի և համապատասխանության չափանիշներ» թեմայով:

          Դասընթացը կվարեն Դավիթ Հակոբյանը («Դայմենշն Լիգըլ Ար-Վի-Էս» իրավաբանական ընկերության հիմնադիր և տնօրեն, էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամ), Շանտանու Մաջումդարը («Ռեդքլիֆ էնդ Չեմբերս» փաստաբանական գրասենյակի փաստաբան), Ջեյմս Քոլինզը («Քէնդի» իրավաբանական ընկերության գործընկեր), Լայոնել Նիկոլսը («4 Նյու Սքուեր» փաստաբանական գրասենյակի փաստաբան), Նատալյա Պերովան ( «Լամբ Չեմբերս» փաստաբանական գրասենյակի փաստաբան), Գլեն Սամուելը («Քէնդի» իրավաբանական ընկերության իրավաբան):

 Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել՝ մինչև 03.03.2023թ ժամը 16:00-ն [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին մասնակցությունը հաստատող նամակ ուղարկելով և հստակ նշելով դասընթացի թեման,  Ձեր անունը, ազգանունը և արտոնագրի համարը:



Բեռնել

Վերադառնալ