ՀՀ Փաստաբանների Պալատ

ՀՀ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԸ ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ԴԵՍՊԱՆԱՏԱՆ ՀԵՏ ՀԱՄԱՏԵՂ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ Է ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ «ԱՆԳԼԻԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻ ԽԹԱՆՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

01.03.2023 14:20

Հարգելի՛ փաստաբաններ,

  Տեղեկացնում ենք, որ  2023թ․-ի մարտի 2-ին և 3-ին, ժամը 18:30-21:30-ն (ընդմիջում 19:50-20:10) ՀՀ փաստաբանների պալատը «Դայմենշն Լիգըլ Ար-Վի-Էս» ընկերության և Բրիտանական դեսպանատան հետ համատեղ կազմակերպել է վերապատրաստման դասընթացներ «Անգլիական իրավունքի և միջազգային համապատասխանության ծրագրերի սկզբունքների խթանումը Հայաստանում» ծրագրի վերաբերյալ:

          Դասընթացը կվարեն Դավիթ Հակոբյանը («Դայմենշն Լիգըլ Ար-Վի-Էս» իրավաբանական ընկերության հիմնադիր և տնօրեն, էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամ), Շանտանու Մաջումդարը («Ռեդքլիֆ էնդ Չեմբերս» փաստաբանական գրասենյակի փաստաբան), Ջեյմս Քոլինզը («Քէնդի» իրավաբանական ընկերության գործընկեր), Լայոնել Նիկոլսը («4 Նյու Սքուեր» փաստաբանական գրասենյակի փաստաբան), Նատալյա Պերովան ( «Լամբ Չեմբերս» փաստաբանական գրասենյակի փաստաբան), Գլեն Սամուելը («Քէնդի» իրավաբանական ընկերության իրավաբան):

 Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել՝ մինչև 02.03.2023թ ժամը 17:00-ն [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին մասնակցությունը հաստատող նամակ ուղարկելով և հստակ նշելով դասընթացի թեման,  Ձեր անունը, ազգանունը և արտոնագրի համարը:

 



Բեռնել

Վերադառնալ