Կոնֆերանս ՄԻԵԴ 5 և 6 հոդվածների վերաբերյալ
03.02.2011 06:52Կոտայք և Արարատ մարզերի փաստաբանները, ովքեր մասնագիտանում են քրեական իրավունքի բնագավառում, հրավիրվում են մասնակցելու կոնֆերանսի, որը կազմակերպվում է Միացյալ Նահանգների Արդարադատության դեպարտամենտի Արտասահմանում դատախազության աշխատակիցների կատարելագործման գրասենյակի և Ամերիկյան իրավաբանների ընկերակցության Իրավունքի գերակայության նախաձեռնության հայաստանյան գրասենյակի կողմից:
Կոնֆերանսի թեման է`
Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի
5-րդ և 6-րդ հոդվածների վերաբերյալ ՀՀ դատական պրակտիկայի
գործնական հարցեր
Կոնֆերանսը տեղի կունենա 2011թ. փետրվարի 18-20-ը Ծաղկաձոր քաղաքում: Կոտայք և Արարատ մարզերի փաստաբաններին խնդրվում է մինչև 2011թ. փետրվարի 8-ը զանգահարել Ամերիկյան իրավաբանների ընկերակցության Իրավունքի գերակայության նախաձեռնության հայաստանյան գրասենյակ հետևյալ հեռախոսահամարներով ` 554-991, 556-449 և գրանցվել:
Օրակարգը կցվում է:
Բեռնել
Վերադառնալ