ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ԾԵԾԻ ՄԻՋԱԴԵՊԻՆ ՄԱՍՆԱԿԻՑ ԵՐԿՈՒ ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ ԱԶԱՏՎԵԼ ԵՆ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՊԱՇՏՈՆՆԵՐԻՑ
21.02.2023 16:20
Փաստաբանների ծեծի միջադեպի կապակցությամբ Ներքին գործերի նախարարությունը տեղեկացրել է, որ միջադեպին մասնակցած Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորներ Մարտուն Եղիազարյանը և Վահե Պապոյանը ներկայումս ազատվել են զբաղեցրած պաշտոններից:
Փաստաբանների պալատը ողջունում է Ներքին գործերի նախարարության կողմից ձեռնարկված միջոցները, որոնք ուղղված են ոստիկանական բաժանմունքում տեղի ունեցած միջադեպի օբյեկտիվ և բազմակողմանի քննության ապահովմանը:
Փաստաբանը պետք է պաշտպանված լինի ցանկացած միջավայրում, առավել ևս ոստիկանության բաժիններում:
Սույն գործի ընթացքը կշարունակի լինել Փաստաբանների պալատի ուշադրության կենտրոնում:
Բեռնել
Վերադառնալ