ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ «ՓՈՐՁԱԳԵՏԻ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆ, ԿԱՐԾԻՔԻ ԵՎ ՑՈՒՑՄՈՒՆՔԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ» ԹԵՄԱՅՈՎ
15.02.2023 11:26Հարգելի՛ փաստաբաններ,
16.02.2023թ. ժամը 18:30-21:30-ը ՀՀ փաստաբանական ակադեմիայում տեղի է ունենալու վերապատրաստման դասընթաց «Փորձագետի եզրակացության, կարծիքի և ցուցմունքի գնահատման դատավարական առանձնահատկությունները: Դատական փորձաքննություններով լուծվող հարցերի շրջանակը: Փորձագիտական սխալները և դրանց պատճառները» թեմայով:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ դասընթացը լինելու է միայն առկա տարբերակով:
- Դասընթացը կվարի ՀՀ ոստիկանության կրթահամալիրի դասախոս, ոստիկանության փոխգնդապետ, ի․գ․թ․ Արայիկ Ասլանյանը:
- Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել՝ մինչև 16.02.2023թ․ ժամը 16:00-ն՝ պատասխան նամակ ուղարկելով [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին, որտեղ անհրաժեշտ է նշել տվյալ դասընթացի թեման, Ձեր անունը, ազգանունը և արտոնագրի համարը,
- Յուրաքանչյուր դասընթացին մասնակցությունը կհաշվարկվի պարտադիր վերապատրաստման 4 (չորս) ակադեմիական ժամ:
Բեռնել
Վերադառնալ