2023 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐ ԱՄՍՎԱ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ
31.01.2023 12:44Հարգելի՛ փաստաբաններ,
Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը հրավիրում է մասնակցելու 2023 թվականի փետրվար ամսվա վերապատրաստման դասընթացներին։
Տեղեկացնում ենք նաև, որ փետրվարին դասերն անցկացվելու են հեռավար և առկա եղանակներով:
- Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել՝ վերապատրաստման հարցերով համակարգող Էլեն Բաբայանին պատասխան նամակ ուղարկելով [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին, որտեղ անհրաժեշտ է նշել տվյալ դասընթացի թեման, Ձեր անուն, ազգանունը և արտոնագրի համարը,
- Յուրաքանչյուր դասընթացին մասնակցությունը կհաշվարկվի պարտադիր վերապատրաստման 4 (չորս) ակադեմիական ժամ:
Ուշադրություն. Հեռավար դասընթացը կանցկացվի Google meet հավելվածի միջոցով, որի մասնակցության հրավերը կստանաք ձեր էլեկտրոնային փոստի հասցեին՝ գրանցվելուց հետո:
Միաժամանակ խնդրում ենք հարթակին միանալիս նշել Ձեր անունը, ազգանունը և արտոնագրի համարը՝ Ձեր մասնակցությունը հաշվառելու և հարթակում շփվելու համար:
Բեռնել
Վերադառնալ