ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐՆ ԱՅՑԵԼԵԼ ԵՆ «ԵՌԱԲԼՈՒՐ» ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՊԱՆԹԵՈՆ
28.01.2023 15:11
Բանակի օրվա առթիվ Հայաստանի Հանրապետության փաստաբանական համայնքի ներկայացուցիչներն այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն և հարգանքի տուրք մատուցել իրենց կյանքը հայրենիքի անկախության համար զոհաբերած հայորդիների հիշատակին:
Փաստաբանները ծաղիկներ են խոնարհել զոհված հերոսների հիշատակը հավերժացնող հուշակոթողին և շիրիմներին:
Եռաբլուրում ննջում են նաև փաստաբանների զավակներ, ովքեր Հայկական բանակի անպարտելիության ու հայրենիքի պաշտպանության համար չխնայեցին իրենց կյանքը:
Հավերժ փառք և խոնարհում նվիրյալ հերոսների հիշատակին:
Բեռնել
Վերադառնալ