ՀՀ Փաստաբանների Պալատ

ՀՀ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԻՐԱՎԱԲԱՆ-ԳԻՏՆԱԿԱՆ ԱՆԴԱՄԻ ՄՐՑՈՒՅԹ

20.01.2023 17:37

       Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը, հիմք ընդունելով «Փաստաբանության մասին» օրենքի 12-րդ հոդվածի, ինչպես նաև ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի 2023 թվականի հունվարի 13-ի թիվ 2/3-Լ որոշմամբ հաստատված «Որակավորման հանձնաժողովի ձևավորման և գործունեության» կարգի 8-րդ կետի իրավակարգավորումները, հայտարարում է ՀՀ փաստաբանների պալատի որակավորման հանձնաժողովի (այսուհետ՝ նաև Հանձնաժողով) իրավաբան-գիտնական անդամների մրցույթ:

       Հանձնաժողովի իրավաբան-գիտնական անդամի թեկնածու կարող են առաջադրվել իրավագիտության բնագավառում գիտական աստիճան ունեցող և Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատությունում վերջին վեց տարիների ընթացքում առնվազն երեք տարի իրավունք դասավանդած կամ գիտական հաստատությունում գիտական աշխատանք կատարած անձինք, ընդ որում արտասահմանում գիտական աստիճան ստացած անձինք պետք է ներկայացնեն լիազոր մարմնի կողմից տրված դրա համարժեքությունը հավաստող փաստաթուղթը։

       Հանձնաժողովի իրավաբան-գիտնական անդամի թեկնածություն ներկայացնելու համար Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատությունները պետք է ներկայացնեն տվյալ հաստատության ղեկավարի կողմից ստորագրված դիմում, որում առնվազն պետք է նշվի թեկնածուի անունը, ազգանունը, հայրանունը, հեռախոսահամարը, հասցեն և էլեկտրոնային փոստի հասցեն, հաստատությունը, որտեղ դասավանդում է թեկնածուն, դասավանդման առարկան (առարկաները) ու ժամաքանակը, ինչպես նաև թեկնածուի գրավոր համաձայնությունը Հանձնաժողովի կազմում ընգրկվելու վերաբերյալ։

       Նշված դիմումին պետք է կցվի․

1)         թեկնածուի մեկ գունավոր լուսանկար.

2)        անձը հաստատող փաստաթուղթ.

3)        ինքնակենսագրական թերթիկ․

4)        բարձրագույն իրավաբանական կրթության մասին փաստաթուղթ․

5)        գիտական աստիճանի և գիտական կոչման (առկայության դեպքում) վերաբերյալ փաստաթուղթ․

6)       տեղեկանք՝ վերջին վեց տարիների ընթացքում առնվազն երեք տարի իրավունք դասավանդելու կամ գիտական հաստատությունում գիտական աշխատանք կատարելու վերաբերյալ․

7)        գիտական հոդվածների և գիտական աշխատանքների վերաբերյալ տեղեկություն՝ ներառյալ գիտական աշխատանքներին ծանոթանալու վերաբերյալ հղումներով կամ այդ աշխատանքների կցմամբ:

          Սահմանված փաստաթղթերը կարող են ներկայացվել առձեռն՝ մուտք անելով դիմումը և կից փաստաթղթերը ՀՀ փաստաբանների պալատ (Զաքյան փողոց 7-2 շենք, 4-րդ հարկ), փոստով կամ ՀՀ փաստաբանների պալատի պաշտոնական էլեկտրոնային փոստին ([email protected]) ուղարկելով։            

Դիմումների ներկայացման վերջնաժամկետն է՝ 2023 թվականի հունվարի 30-ը:

 

 



Բեռնել

Վերադառնալ