ՀՀ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ՆԱԽԱԳԱՀ ՍԻՄՈՆ ԲԱԲԱՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՓԱՍՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
06.12.2022 14:34
ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը շնորհավորական ուղերձ է հղել Փաստաբանի օրվա և փաստաբանության ձևավորման 104-րդ ամյակի առթիվ․
Հարգելի գործընկերներ,
Շնորհավորում եմ բոլորիս մասնագիտական օրվա և փաստաբանության ձևավորման 104-րդ ամյակի առթիվ:
Ցանկանում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել ՀՀ բոլոր փաստաբաններին՝ փաստաբանի դժվարին առաքելությունը հանձն առնելու և մեր համայնքի համբավն ու հեղինակությունը բարձր պահելու համար: Անխոս, յուրաքանչյուր փաստաբանի հաջողությունը համայնքի հաջողությունն է:
Հպարտորեն կարող եմ արձանագրել, որ փաստաբանական համայնքը հավատարիմ մնալով փաստաբանի վարքագծի կանոններին և փաստաբանական էթիկայի սկզբունքներին, բարձր հեղինակությամբ ու իրավական համակարգում շարունակաբար ամրապդնվող պրոֆեսիոնալ ազդեցությամբ նպաստում է մեր երկրում արդարադատության հաստատմանը:
Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիս:
Շարունակե՛ք առաջնորդվել անկախությամբ, պարկեշտությամբ, բարեխղճությամբ և մասնագիտական պատվախնդրությամբ, թող բոլորիս գերնպատակը լինի Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ երաշխավորված մարդու իրավունքների ու օրինական շահերի պաշտպանությունը։
Բեռնել
Վերադառնալ