ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՀԵՌԱՎԱՐ ԴԱՍԸՆԹԱՑ «ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ HELP ՀԱՐԹԱԿԻ (ԻՐԱՎԱԲԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԿՈՒՐՍԵՐ) ՇՆՈՐՀԱՆԴԵՍ» ԹԵՄԱՅՈՎ
06.12.2022 12:05
Հարգելի՛ փաստաբաններ,
08.12.2022թ. ժամը 18:30-19:30-ին ՀՀ փաստաբանների պալատը Եվրոպայի խորհրդի հետ համատեղ կազմակերպելու է հեռավար վերապատրաստման դասընթաց «Եվրոպայի խորհրդի HELP հարթակի (իրավաբանների համար մարդու իրավունքների կուրսեր) շնորհանդես» թեմայով:
- Դասընթացը կվարեն Էվա Պաստրանան (Արդարադատության և մարդու իրավունքների ուսուցման բաժնի ղեկավար, HELP քարտուղարություն, Ստրասբուրգ) և Աննա Սահակյանը (HELP հարթակի տարածաշրջանային պատասխանատու),
- Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել՝ մինչև 08.12.2022թ․ ժամը 12:00-ն՝ պատասխան նամակ ուղարկելով [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին, որտեղ անհրաժեշտ է նշել տվյալ դասընթացի թեման, Ձեր անուն, ազգանունը և արտոնագրի համարը,
- Յուրաքանչյուր դասընթացին մասնակցությունը կհաշվարկվի պարտադիր վերապատրաստման 4 (չորս) ակադեմիական ժամ:
Ուշադրություն. Հեռավար դասընթացը կանցկացվի ZOOM հավելվածի միջոցով, որի մասնակցության հրավերը կստանաք ձեր էլեկտրոնային փոստի հասցեին՝ գրանցվելուց հետո:
Միաժամանակ խնդրում ենք հարթակին միանալիս նշել Ձեր անունը, ազգանունը և արտոնագրի համարը՝ Ձեր մասնակցությունը հաշվառելու և հարթակում շփվելու համար:
Բեռնել
Վերադառնալ