ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՀԵՌԱՎԱՐ ԴԱՍԸՆԹԱՑ «ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՆԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՔՆՆԱՐԿՈՒՄ» ԹԵՄԱՅՈՎ
29.11.2022 10:53Հարգելի՛ փաստաբաններ,
30.11.2022թ. ժամը 15:00-18:00-ին ՀՀ փաստաբանների պալատը կազմակերպելու է հեռավար դասընթաց «Մտավոր սեփականության գործնական հարցերի քննարկում» թեմայով:
- Դասընթացը կվարի փաստաբան Սարգիս Կնյազյանը,
- Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել՝ մինչև 30.11.2022թ․ ժամը 10:00-ն՝ պատասխան նամակ ուղարկելով [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին, որտեղ անհրաժեշտ է նշել տվյալ դասընթացի թեման, Ձեր անուն, ազգանունը և արտոնագրի համարը,
- Յուրաքանչյուր դասընթացին մասնակցությունը կհաշվարկվի պարտադիր վերապատրաստման 4 (չորս) ակադեմիական ժամ:
Ուշադրություն. Հեռավար դասընթացը կանցկացվի Google meet հավելվածի միջոցով, որի մասնակցության հրավերը կստանաք ձեր էլեկտրոնային փոստի հասցեին՝ գրանցվելուց հետո:
Միաժամանակ խնդրում ենք հարթակին միանալիս նշել Ձեր անունը, ազգանունը և արտոնագրի համարը՝ Ձեր մասնակցությունը հաշվառելու և հարթակում շփվելու համար
Բեռնել
Վերադառնալ