ՀՀ Փաստաբանների Պալատ

ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԴԱՍԱՎԱՆԴՈՂՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՆԱԽՆԱԿԱՆ ՀԱՅՏ

21.11.2022 10:43

Հարգելի՛ փաստաբաններ,

Տեղեկացնում ենք, որ Էկոնոմիկայի նախարարությունը Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության (WIPO) հետ համատեղ իրականացնելու է Մտավոր սեփականության ոլորտի դասավանդողների վերապատրաստման ծրագիր: 

 

Վերապատրաստումից հետո, դասավանդողները պետք է մշակեն Մտավոր սեփականության ոլորտի կրթական նյութեր Հայաստանի տարբեր կրթական, գիտական և մշակութային հաստատությունների, իրավապահ, դատական և պետական այլ մարմինների աշխատակիցների, և մասնավոր ոլորտի կազմակերպությունների վերապատրաստման համար:

Կից ներկայացվում են ծրագրի մասնակցության պայմանները և հայտի ձևը: Այս փուլում իրականացվում է միայն նախնական  ուսումնասիրություն  գնահատելու համար, թե քանի հնարավոր թեկնածուներ կարող են լինել ծրագրին մասնակցելու համար:

Հետաքրքրված բոլոր փաստաբաններին խնդրում ենք լրացնել կից հայտը և ներկայացնել հետևյալ էլ-հասցեին [email protected]: Լրացուցիչ հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ (055) 511 103:

 

 

 



Բեռնել

Վերադառնալ