ՀՀ Փաստաբանների Պալատ

«ՀԱՐՑԱՔՆՆՈՒԹԱՆ ՄԱՐՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՏԱՐԲԵՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՏԱՐԱՆՆԵՐՈՒՄ. ԿԱՏԱՐՅԱԼԸ ԵՎ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ» ԹԵՄԱՅՈՎ ՔՆՆԱՐԿՈՒՄ

08.11.2022 16:20

    Հարգելի՛ փաստաբաններ,

    Տեղեկացնում ենք, որ 09.11.2022թ. ժամը 18:30-ին ՀՀ փաստաբանների պալատի դահլիճում տեղի է ունենալու քննարկում «Հարցաքննութան մարտավարությունը տարբեր իրավասությունների դատարաններում. կատարյալը և իրականությունը» թեմայով: 

   Քննարկումը կվարեն Մոսկվայի և Բեռլինի փաստաբանների պալատների փաստաբան, Ռուսաստանի փաստաբանների գիլդիայի նախագահի տեղակալ, Աշխատանքի և սոցիալական հարաբերությունների ակադեմիայի պրոֆեսոր (Մոսկվա), ի․գ․թ Ռուբեն Մարգարյանը  և  Անգլիայի և Ուելսի բարձրագույն դատարանների փաստաբան, Լոնդոնի արբիտրների թագավորական ինստիտուտի (CIArb) անդամ, Հաագայի առևտրային արբիտրաժի միջազգային խորհրդի (ICCA) անդամ, Լոնդոնի խորհրդի անդամ, Լոնդոնի ծովային արբիտրների ասոցիացիայի (LMAA) անդամ Նորայր Բաբաջանյանը:

   Քննարկմանը մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել՝ մինչև 09.11.2022թ․ ժամը 14:00-ն՝ պատասխան նամակ ուղարկելով [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին, որտեղ անհրաժեշտ է նշել Ձեր անուն, ազգանունը և արտոնագրի համարը:



Բեռնել

Վերադառնալ