ՄՈՆՊԵԼԻԵԻ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՍ ՏԱՐԻ «ԺԱՆ-ԿԼՈԴ ԲԱՐՐԱԼ» ԱՄԵՆԱՄՅԱ ՄՐՑԱՆԱԿԸ ՀԱՆՁՆԵՑ ՀՀ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԻՆ
27.10.2022 16:58
Ինչպես արդեն տեղեկացրել էինք ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը ընդունել է Ֆրանսիայի Մոնպելիեի փաստաբանների միության նախագահ Նիկոլա Բեդել դը Բուզարենգեսի գլխավորած պատվիրակությանը: Մոնպելիեի փաստաբանների միության նախագահը ՀՀ փաստաբանների պալատի նախագահին հանձնեց «ԺԱՆ-ԿԼՈԴ ԲԱՐՐԱԼ» մրցանակը՝ որպես մեծ գնահատանք մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում՝ մասնավորապես հայ ռազմագերիների և պատերազմական հանցագործություններից տուժածների վերաբերյալ խնդիրներին ուղղված ՀՀ փաստաբանների պալատի ջանքերի:
Բեռնել
Վերադառնալ