ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՓԱՍՏԱԲԱՆ ԷՐԻԿ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻ ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
17.10.2022 17:47
Հարգելի գործընկերներ, Փաստաբանների պալատը տեղեկացվել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանի ձերբակալության մասին, որի կապակցությամբ Պալատի նախագահը այցելել է փաստաբանին: Էրիկ Ալեքսանյանի հետ քննարկվել է պաշտպանության կազմակերպմանն առնչվող հարցեր, վերջինս հայտնել է, որ այն կիրականացվի իր կողմից ընտրված փաստաբանների միջոցով: Նկատի ունենալով, որ առաջադրված մեղադրանքն առնչվում է Էրիկ Ալեքսանյանի մասնագիտական գործունեությանը՝ քրեական վարույթի իրավական ընթացքը կգտնվի Փաստաբանների պալատի ուշադրության կենտրոնում:
Փաստաբանների պալատի մամուլի ծառայություն
Բեռնել
Վերադառնալ