ԾԱՌԱՏՈՒՆԿ՝ ՀԵՐՈՍ ԼԵՎՈՆ ԼԵՎՈՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՊՈՒՐԱԿՈՒՄ
14.10.2022 17:49
Հարգելի փաստաբաններ,
ՀՀ փաստաբանների պալատի և Փաստաբանական դպրոցի համատեղ նախաձեռնությամբ՝ 2022 թվականի հոկտեմբերի 19-ին, Սևան քաղաքում իրականացվելու է ծառատունկ հայրենիքի պաշտպանության համար զոհված՝ փաստաբան Կարեն Լևոնյանի որդու՝ Լևոն Լևոնյանի անվան պուրակում:
Ծառատունկին մասնակցելու ցանկություն ունեցող անձանց համար կազմակերպվում է փոխադրում դեպի Սևան քաղաք: Մեկնումը ՀՀ փաստաբանների պալատից (ք.Երևան, Զաքյան 7-2), հոկտեմբերի 19-ին, ժամը 11:30-ին:
Ցանկացողներին խնդրում ենք հետադարձ նամակով արձագանքել միչև 2022 թվականի հոկտեմբերի 18-ը, ժամը 11:00-ն:
Բեռնել
Վերադառնալ