ՀՀ Փաստաբանների Պալատ

ԵՐԵՎԱՆԻ ԻՐԱՎԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՔՈԼԵՋԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐՆ ԱՅՑԵԼԵԼ ԵՆ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏ

11.10.2022 17:36

ԵՐԵՎԱՆԻ ԻՐԱՎԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՔՈԼԵՋԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐՆ  ԱՅՑԵԼԵԼ ԵՆ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏ

  Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը 2022թ․ հոկտեմբերի 11-ին հյուրընկալել է Երևանի իրավատնտեսագիտական և կառավարման քոլեջի իրավագիտության բաժնի երրորդ  կուրսի ուսանողներին:

  ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը ողջունել է ուսանողներին և ներկայացրել  փաստաբանի դերն արդարադատության համակարգում, փաստաբանի գործառույթները և գործունեության առանձնահատկությունները, փաստաբան դառնալու ընթացակարգը և պայմանները, փաստաբանական դպրոցի և փաստաբանների պալատի գործառույթներն ու կառուցվածքը։

  Ուսանողների հետ հանդիպել և զրուցել է նաև Փաստաբանների պալատի աշխատակազմի ղեկավար Լուսինե Սարգսյանը՝ անմիջականորեն ծանոթացնելով Փաստաբանների պալատի աշխատանքային պայմաններին: 

Հանդիպման ավարտին ուսանողները շրջել են Փաստաբանների պալատի վարչական շենքում, փաստաբանական դպրոցում և հանրային պաշտպանի գրասենյակում:



Բեռնել

Վերադառնալ