ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ԹԻՄԸ ՀԱՂԹՈՂ ՃԱՆԱՉՎԵՑ ԲԻԼԻԱՐԴԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐՈՒՄ
30.09.2022 15:49
Փաստաբանների պալատը այս տարվա մարզամշակութային մրցաշարերում ունեցավ հերթական ձեռքբերումը:
ՀՀ ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ այսօր՝ սեպտեմբերի 30-ին, անցկացվեց բիլիարդի միջազգային մրցաշար, որին մասնակցեց նաև Փաստաբանների պալատի թիմը:
Մրցաշարին հրավիրված էին մասնակցելու ՀՀ պետական մարմինների և այլ կառույցների թիմեր:
Ավելի քան չորս տասնյակ մասնակիցների խաղում լավագույն արդյունքը ցույց տվեց Փաստաբանների պալատի թիմը՝ նվաճելով պատվավոր առաջին տեղի գավաթը:
Երկրորդ տեղի գավաթը գրավեց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի թիմը, իսկ երրորդ տեղինը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը:
Ի դեպ, հաղթանակ տոնող Փաստաբանների պալատի թիմի մասնակիցները ունեցան նաև անհատական ձեռքբերումներ:
Կորյուն Քիշմիրյանը զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը, իսկ Ժորա Համբարձումյանը երրորդ հորիզոնականը:
Մրցաշարի ավարտին հաղթող մասնակիցներն ու թիմերը պարգևատրվեցին գավաթներով, պատվոգրերով և դրամական պարգևներով:
Բեռնել
Վերադառնալ