ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ «ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ» ԹԵՄԱՅՈՎ
30.09.2022 14:38Հարգելի՛ փաստաբաններ,
03.10.2022թ. ժամը 13:00-16:00-ը ՀՀ փաստաբանական դպրոցում տեղի է ունենալու վերապատրաստման դասընթաց «Էլեկտրոնային իրավական հայկական ռեսուրսների հնարավորությունները» թեմայով:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ դասընթացը լինելու է միայն առկա տարբերակով:
- Դասընթացը կվարի փաստաբան Արման Խաչատրյանը:
- Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել՝ մինչև 03.10.2022թ․ ժամը 12:00-ն՝ պատասխան նամակ ուղարկելով [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին, որտեղ անհրաժեշտ է նշել տվյալ դասընթացի թեման, Ձեր անունը, ազգանունը և արտոնագրի համարը,
- Յուրաքանչյուր դասընթացին մասնակցությունը կհաշվարկվի պարտադիր վերապատրաստման 4 (չորս) ակադեմիական ժամ:
Բեռնել
Վերադառնալ