ՀԱՍՏԱՏՎԵԼ Է 2022 ԹՎԱԿԱՆԻ ԳԱՐՆԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՉՀԱՆՁՆԱԾ ԵՎ ՀԱՏՈՒԿ ԾՐԱԳՐՈՎ ՈՒՍՈՒՑՈՒՄ ԱՆՑԱԾ ՀԱՎԱԿՆՈՐԴՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ
27.09.2022 18:30
Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի որակավորման հանձնաժողովի նախագահի 27.09.2022 թվականի որոշմամբ հաստատվել է 2022 թվականի գարնանային որակավորման քննությունը չհանձնած և հատուկ ծրագրով ուսուցում անցած հավակնորդների վերահանձնման որակավորման քննության կազմակերպման և անցկացման ժամանակացույցը:
Վերահանձնման որակավորման քննությունը անցկացվելու է 2022թ. հոկտեմբերի 6-ին ՀՀ փաստաբանների պալատում (ք.Երևան, Զաքյան 7-2, 4-րդ հարկ):
Բեռնել վերահանձնման որակավորման քննությանը մասնակցելու դիմումի ձևը
Բեռնել
Վերադառնալ