ՖՐԱՆՍԻԱՅԻ Օ ԴԸ ՍԵՆԻ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ ԽՍՏՈՐԵՆ ԴԱՏԱՊԱՐՏԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱԳՐԵՍԻԱՆ
23.09.2022 15:09
Ֆրանսիայի Օ դը Սենի փաստաբանների միության խորհրդի հայտարարությունը
Ֆրանսիայի Օ դը Սենի փաստաբանների միության խորհուրդը սույն թվականի սեպտեմբերի 21-ին գումարած նիստում, նախագահությամբ միության նախագահ Միշել Գիշաղի, իր աջակցությունն է հայտնել Հայ ժողովրդին, որը նորից բախվել է պատերազմի սարսափելի արհավիրքին և խստորեն դատապարտել է Հայաստանի նկատմամբ ագրեսիան, որի ընթացքում զոհվել են ավելի քան 200 զինվորական և քաղաքացիական անձինք:
Ֆրանսիայի Օ դը Սենի փաստաբանների միությունը միաժամանակ իր աջակցությունն է հայտնել իր լավ բարեկամ ՀՀ փաստաբանների պալատին և հավաստիացրել հայ փաստաբաններին իրենց խորին եղբայրական և գործընկերական մտահոգությունները՝ հույս հայտնելով, որ հակամարտությունը հնարավորինս շուտ կավարտվի և իրենց բարեկամ երկրում կհաստատվի խաղաղություն:
Բեռնել
Վերադառնալ