ՀՀ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԸ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ Է ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ՓԱՍՏԱԲԱՆ ԿԱՐԵՆ ԼԵՎՈՆՅԱՆԻ ՈՐԴՈՒ՝ ԼԵՎՈՆ ԼԵՎՈՆՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԽԱՉՔԱՐԻ ԲԱՑՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆԸ
10.08.2022 16:02
Հարգելի փաստաբաններ,
ՀՀ փաստաբանների պալատի նախաձեռնության համաձայն՝ 2022 թվականի օգոստոսի 13-ին ՀՀ փաստաբանների պալատից կազմակերպվում է այցելություն քաղաք Սևան հայրենիքի պաշտպանության համար զոհված՝ փաստաբան Կարեն Լևոնյանի որդու՝ Լևոն Լևոնյանի հիշատակին նվիրված խաչքարի բացման արարողությանը մասնակցելու և հարգանքի տուրք մատուցելու նպատակով:
Օգոստոսի 13-ը Արցախյան երկրորդ պատերազմում նահատակված Լևոն Լևոնյանի ծննդյան օրն է:
Հիշատակի օրվան մասնակցելու ցանկություն ունեցող անձանց համար կազմակերպվում է փոխադրումը դեպի Սևան քաղաք: Մեկնումը ՀՀ փաստաբանների պալատից (ք.Երևան, Զաքյան 7-2), օգոստոսի 13-ին, ժամը 11:00-ին:
Ցանկացողներին խնդրում ենք հետադարձ նամակով արձագանքել միչև 2022 թվականի օգոստոսի 11-ը, ժամը 15:00-ն:
Բեռնել
Վերադառնալ