ՀԱՆՐԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԻ ԹԱՓՈՒՐ ՀԱՍՏԻՔՆԵՐԸ ՀԱՄԱԼՐԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԸՆԴՈՒՆՎՈՒՄ ԵՆ ՀԱՅՏԵՐ
19.07.2022 21:23
Հարգելի՛ փաստաբաններ,
Հաշվի առնելով հանրային պաշտպանի գրասենյակին հատկացված լրացուցիչ հաստիքները և ներկայումս հանրային պաշտպանի թեկնածուների ցուցակում հավակնորդների բացակայությունը,
Երևան քաղաքում, ինչպես նաև Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունքի, Սյունիքի, Շիրակի մարզերում առկա թափուր հաստիքները համալրելու նպատակով ընդունվում են հայտեր:
Հաստիքները համալրելու նպատակով կարող եք դիմել Փաստաբանների պալատ (էլ.փոստ [email protected])` նշելով համապատասխան մարզը, մասնագիտացումը, կցելով ինքնակենսագրությունը:
Ստորև ներկայացվում է հաստիքների ցանկը՝ ըստ մասնագիտացումների.
Երևան քաղաք՝ քաղաքացիական և քրեական
Արագածոտնի մարզ (Աշտարակ քաղաք)՝ ընդհանուր
Արարատի մարզ (Արտաշատ և Մասիս քաղաքներ)՝ քրեաիրավական
Արմավիրի մարզ (Արմավիր քաղաք)՝ քրեաիրավական
Գեղարքունիքի մարզ (Սևան քաղաք)՝ ընդհանուր
Սյունիքի մարզ (Գորիս քաղաք)՝ քրեաիրավական
Շիրակի մարզ (Գյումրի քաղաք)՝ քրեաիրավական
Բեռնել
Վերադառնալ