ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ՉՈՐՍ ՓԱՍՏԱԲԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԿՈՒՆԵՆԱ ՄԱՍՆԱԿՑԵԼ ՖՐԱՆՍԻԱՅԻ «HEDAC» ԱՄԱՌԱՅԻՆ ԴՊՐՈՑԻ ԿՈՂՄԻՑ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻՆ
13.07.2022 15:22Հարգելի փաստաբաններ,
ՀՀ փաստաբանների պալատի և Ֆրանսիայի Օ դը Սենի փաստաբանների միության միջև առկա համագործակցության շրջանակներում Հայաստանից մինչև չորս փաստաբան հնարավորություն կունենա մասնակցել HEDAC ամառային դպրոցի կողմից կազմակերպված վերապատրաստման դասընթացներին, որոնք տեղի են ունենալու այս տարվա օգոստոսի 24-ին, 25-ին, 26-ին, 29-ին և 30-ին:
Դասընթացներին մասնակցելու համար կարող են դիմել ֆրանսախոս փաստաբանները:
Բնակվելու և ճանապարհի բոլոր ծախսերը պետք է հոգա անձամբ մասնակից փաստաբանը, Ֆրանսիայի Օ դը Սենի փաստաբանների միությունը ստանձնում է ամառային դպրոցի գրանցման վճարները: Դասընթացների մասին մանրամասն տեղեկատվություն կարող եք ձեռք բերել այցելելով հետևյալ հղումով. https://www.hedac.fr/ue2022:
Նշենք նաև, որ առաջին դիմողների թվում լինելը կդիտվի առավելություն:
Մասնակցության համար հայտերը անհրաժեշտ է ներկայացնել մինչև 2022 թվականի հուլիսի 14- ը ներառյալ:
Բեռնել
Վերադառնալ