ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏ ԵՆ ԱՅՑԵԼԵԼ «ՄԱՉԱՆԵՆՑ ՏՈՒՆ» ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԵՎ ՏՈՒՐԻՍՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՍԱՆԵՐԸ
24.06.2022 17:29![ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏ ԵՆ ԱՅՑԵԼԵԼ «ՄԱՉԱՆԵՆՑ ՏՈՒՆ» ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԵՎ ՏՈՒՐԻՍՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՍԱՆԵՐԸ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏ ԵՆ ԱՅՑԵԼԵԼ «ՄԱՉԱՆԵՆՑ ՏՈՒՆ» ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԵՎ ՏՈՒՐԻՍՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՍԱՆԵՐԸ](https://pastaban.am/resources/advocates/img/news/big/1656077472,9888.jpeg)
Փաստաբանների պալատում այս անգամ հյուրընկալվել էին «Մաչանենց Տուն» մշակութային և տուրիստական կենտրոնի սաները:
Հյուրերին ողջունել է Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը և նրանց ներկայացրել Փաստաբանների պալատի գործառույթները, ինչպես նաև փաստաբանի առաքելությունը՝ արդարադատության համակարգում:
«Մաչանենց Տուն» մշակութային և տուրիստական կենտրոնի սաների հետ հանդիպել է նաև Փաստաբանների պալատի աշխատակազմի ղեկավար Լուսինե Սարգսյանը:
Սաներին նաև հնարավորություն է տրվել շրջելու Փաստաբանների պալատի վարչական շենքում, Փաստաբանական դպրոցում և Հանրային պաշտպանի գրասենյակում՝ աշխատանքային գործընթացներին անմիջականորեն ծանոթանալու համար:
Բեռնել
Վերադառնալ