ՀՀ Փաստաբանների Պալատ

ԾԱՆՈՒՑՈՒՄ ՄԱՐԶԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՂՆԵՐ ԸՆՏՐԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՄԱՐԶԵՐՈՒՄ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ԺՈՂՈՎՆԵՐ ՀՐԱՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

14.06.2022 17:34

ԾԱՆՈՒՑՈՒՄ  ՄԱՐԶԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՂՆԵՐ ԸՆՏՐԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՄԱՐԶԵՐՈՒՄ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ԺՈՂՈՎՆԵՐ ՀՐԱՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանի 14.06.2022թ. որոշմամբ Հայաստանի Հանրապետության մի շարք մարզերում ՀՀ փաստաբանների պալատի մարզային համակարգողների ընտրության կապակցությամբ հրավիրվել է փաստաբանների ժողով (մարզերի փաստաբանների համատեղ հավաք):

Ինքնաառաջադրման  և քվեարկության կարգերի, քարոզչության ժամկետների և այլ մանրամասների մասին  կարող եք տեղեկանալ  կից ներկայացված ծանուցմամբ, ինչպես նաև ծանոթանալով «Մարզերում համակարգում իրականացնելու մասին» կարգին:

Ստորև ակտիվ հղումներով ներկայացնում ենք ՀՀ փաստաբանների պալատի նախագահի որոշումները, որոնցում առկա են նաև տեղեկություններ  ժողովների ժամանակացույցերի մասին:

Բեռնել՝ 

1. 2022 թվականի հուլիսի 1-ին Շիրակի մարզ, ք. Գյումրի, Անկախության հրապարակ 9 հասցեում  Շիրակի մարզի համակարգողի ընտրության համար  Շիրակի մարզի փաստաբանների ժողով անցկացնելու մասին որոշում  

2. 2022 թվականի հուլիսի 1-ին Լոռու մարզ, ք. Վանաձոր, Մյասնիկյան 6շ., 37 տարածք հասցեում  Լոռու մարզի համակարգողի ընտրության համար  Լոռու մարզի փաստաբանների ժողով անցկացնելու մասին որոշում 

3. 2022 թվականի հուլիսի 2-ին Արարատի մարզ, ք. Արտաշատ, Օգոստոսի 23-ի փող., 60շ. հասցեում  Արարատի մարզի համակարգողի ընտրության համար  Արարատի մարզի փաստաբանների ժողով անցկացնելու մասին որոշում 

4. 2022 թվականի հուլիսի 2-ին Սյունիքի մարզ, ք. Կապան, Ա. Մանուկյան 1ա շենք, 19 հասցեում  Սյունիքի մարզի համակարգողի ընտրության համար  Սյունիքի մարզի փաստաբանների ժողով անցկացնելու մասին որոշում 

5. 2022 թվականի հուլիսի 4-ին Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ, Սայադյան 2/1 շ. հասցեում  Գեղարքունիքի մարզի համակարգողի ընտրության համար  Գեղարքունիքի մարզի փաստաբանների ժողով անցկացնելու մասին որոշում  

6. 2022 թվականի հուլիսի 4-ին Տավուշի մարզ, ք. Իջևան, Անկախության փող. 16-19 հասցեում  Տավուշի մարզի համակարգողի ընտրության համար  Տավուշի մարզի փաստաբանների ժողով անցկացնելու մասին որոշում  

7. 2022 թվականի հուլիսի 5-ին Արմավիրի մարզ, ք. Արմավիր, Հանրապետության 28 հասցեում Արմավիրի մարզի համակարգողի ընտրության համար  Արմավիրի մարզի փաստաբանների ժողով անցկացնելու մասին որոշում 

8. 2022 թվականի հուլիսի 5-ին Արագածոտնի մարզ, ք. Աշտարակ, Սիսակյան 16 շ., 310 սենյակ հասցեում  Արագածոտնի մարզի համակարգողի ընտրության համար Արագածոտնի մարզի փաստաբանների ժողով անցկացնելու մասին որոշում

9. 2022 թվականի հուլիսի 5-ին Կոտայքի մարզ, ք. Աբովյան, Երիտասարդական փող. 5/3 հասցեում  Կոտայքի մարզի համակարգողի ընտրության համար  Կոտայքի մարզի փաստաբանների ժողով անցկացնելու մասին որոշում  



Բեռնել

Վերադառնալ