ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏՈՒՄ ԱՎԱՐՏՎԵԼ Է 2022 ԹՎԱԿԱՆԻ ԳԱՐՆԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
09.06.2022 12:28
Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատում հունիսի 8-ին ավարտվել է 2022թ. գարնան որակավորման քննությունները:
Քննություններին մասնակցել է թվով 87 հավակնորդ:
ՀՀ փաստաբանների պալատի որակավորման հանձնաժողովը 08.06.2022թ. կայացած նիստում, ամփոփելով 2022թ. գարնան որակավորման քննության արդյունքները, որոշել է՝ քննությունը հանձնած համարել և հավաստագրեր շնորհել թվով 78 հավակնորդի:
Միաժամանակ, որակավորման քննություններին մասնակցել, սակայն պահանջվող նվազագույն միավորային շեմը չի հաղթահարել թվով 9 հավակնորդ:
Հայաստանի Հանրապետության
փաստաբանների պալատի մամուլի ծառայություն
Բեռնել
Վերադառնալ