ՀՀ Փաստաբանների Պալատ

ԵՐԿԱՄՍՅԱ ԴԱՍԸՆԹԱՑ ՓԱՐԻԶԻ ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ԴՊՐՈՑՈՒՄ

06.06.2022 11:50

ԵՐԿԱՄՍՅԱ ԴԱՍԸՆԹԱՑ ՓԱՐԻԶԻ ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ԴՊՐՈՑՈՒՄ

Հարգելի փաստաբաններ,

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի, Փարիզի փաստաբանների պալատի և Փարիզի փաստաբանական դպրոցի միջև առկա շարունակական համագործակցության շրջանակներում այս տարի ևս Հայաստանից 1 փաստաբան հնարավորություն կունենա մասնակցել Փարիզում անցկացվող "Stage International" (ֆրանսերեն)  8 շաբաթյա ծրագրին (դասընթացին):

Ծրագրի ընտրական փուլն արդեն սկսված է: Մրցույթին մասնակցելու համար կարող են դիմել  ֆրանսերենի գերազանց իմացությամբ այն փաստաբանները, որոնց տարիքը չի գերազանցում 40 տարեկանը և որոնց փաստաբանական գործունեության արտոնագրի գործողությունը դիմելու պահին կասեցված չէ:

Ծրագիրն անց է կացվելու 2022 թվականի հոկտեմվերի 3-ից նոյեմբերի 25-ը (8 շաբաթ):

Փարիզում բնակվելու և ճանապարհի բոլոր ծախսերը պետք է հոգա անձամբ մասնակից փաստաբանը: Հնարավոր է նաև որոշակի ֆինանսական աջակցության և/կամ կացարանի տրամադրում:

Մրցույթի մասնակցության համար հայտերը և անհրաժեշտ փաստաթղթերը պետք է ներկայացվեն մինչև 2022 թվականի հունիսի 17-ը:   

Հայտերի ներկայացման և անհրաժեշտ փաստաթղթերի հետ կապված մանրամասն տեղեկատվության կարող եք ծանոթանալ ստորև ներկայացված նկարագրում.

Բեռնել "Stage International" (ֆրանսերեն) ծրագրի  նկարագիրը.



Բեռնել

Վերադառնալ