ՀՀ Փաստաբանների Պալատ

ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏՈՒՄ ԱՅՍՕՐ ՀՈՒՆԻՍՄԵԿՅԱՆ ՏՈՆԱԿԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԷՐ

01.06.2022 18:26

 ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏՈՒՄ ԱՅՍՕՐ ՀՈՒՆԻՍՄԵԿՅԱՆ ՏՈՆԱԿԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԷՐ

   Հունիսի 1-ին՝ Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրը, Փաստաբանների պալատի վարչական շենքի երկրորդ հարկը, ինչպես նախորդ տարիներին այնպես էլ այսօր, վերածվել էր մեծ խաղահրապարակի:  

   Փաստաբանների պալատը հյուրընկալել էր փաստաբանների երեխաներին:

   Երեխաների օրը տոն դարձնելու համար` կազմակերպվել էին հետաքրքիր խաղերով և անակնկալներով լի միջոցառումներ:

   Ամփոփվել է նաև նախապես հայտարարված «Ազատություն» խորագրով նկարչական մրցույթի արդյունքները, և մասնակից երեխաները Փաստաբանների պալատի կողմից պարգևատրվել են հավաստագրերով և նվերներով:

  Մրացանակաբաշխությունը կատարվել է 4 անվանակարգերով՝ « Լավագույն թեմատիկ բացահայտում», «Ստեղծագործ միտք», «Լավագույն գունային լուծում» և «Ամենափոքրիկ նկարիչ»:

   Ազատության մասին երեխաների մտահորիզոնը շատ հեռուն էր թևածել, և մրցույթին ներկայացված նկարները մեկը մյուսից հետաքրքիր էին: Փոքրիկ նկարիչների ստեղծագործությունները ցուցասրահում ներկայացված էին բոլորի ուշադրությանը:

   Ի՞նչ է պետք երեխաներին երջանիկ լինելու համար` երգ, պար, խաղեր, վառ գույներ և անկեղծ ժպիտներ: Փաստաբանների պալատն այսօր արել էր ամեն հնարավոր բան, որպեսզի երեխաների համար ապահովվեր այս մթնոլորտը: Մաղթում ենք, որ բոլոր փոքրիկների ամեն օրը լինի գունավոր և խինդով լեցուն:


01
01
01
01
01
01
01
01
01
01



Բեռնել

Վերադառնալ