ՀՀ Փաստաբանների Պալատ

ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ՆԱԽԱԳԱՀ ՍԻՄՈՆ ԲԱԲԱՅԱՆԻ ՈւՂԵՐՁԸ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ՏՈՆԻ ԿԱՊԱԿՑՈւԹՅԱՄԲ

28.05.2022 10:51

ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ՆԱԽԱԳԱՀ ՍԻՄՈՆ ԲԱԲԱՅԱՆԻ ՈւՂԵՐՁԸ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ՏՈՆԻ ԿԱՊԱԿՑՈւԹՅԱՄԲ

   ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը ուղերձ է հղել Առաջին Հանրապետության տոնի կապակցությամբ։

Նա մանավորապես նշել է.

«   Հայը կարող է հաղթել բոլոր իրավիճակներում, եթե այդպես է որոշել։ 1918 թվականի մայիսի 28-ը  դարձավ դրա վառ ապացույցը։ Գեոպոլիտիկ գերլարված պայմաններում՝ Մեծ եղեռնից հետո և Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի հերոսամարտերի համայնապատկերին հռչակվեց Հայաստանի առաջին հանրապետությունը։ Առաջին Հանրապետությունը դարձավ այսօրվա Հայաստանի հիմնասյունը։ 1918-1920 թվականներին ձևավորվեցին Հայաստանի համար առանցքային նշանակություն ունեցող ինստիտուտները՝ այդ թվում փաստաբանության ինստիտուտը։

Սիրելի՛ հայրենակիցներ,

շնորհավորում են բոլորիս՝ Հանրապետության տոնի կապակցությամբ։

Հավերժ փառք նրանց, ովքեր կերտեցին մայիսի 28-ը,

Հավերժ փառք ու խոնարհում այն հայորդիներին, ովքեր իրենց կյանքը զոհեցին հանուն ազատ ու անկախ Հայաստանի։

Թող մեր Եռագույնը շարունակի ծածանվել խաղաղ երկնքի տակ»։



Բեռնել

Վերադառնալ