ՀՀ Փաստաբանների Պալատ

ԲԵՐՄԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ԱՆՎՃԱՐ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՁԵՎԱՎՈՐՎԱԾ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ԽՈՒՄԲԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ

19.05.2022 16:34

ԲԵՐՄԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ԱՆՎՃԱՐ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՁԵՎԱՎՈՐՎԱԾ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ԽՈՒՄԲԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ

   Տեղեկացնում ենք, որ ՀՀ փաստաբանների պալատի կողմից ձևավորված փաստաբանների արագ արձագանքման խումբն ակտիվորեն շարունակում է առաջնային իրավաբանական անվճար օգնություն տրամադրել վերջին օրերին բողոքի ակցիաներ իրականացնելու հետ կապված բերման ենթարկված քաղաքացիներին:

   Բերման ենթարկված քաղաքացիներն իրենց իրավունքների պաշտպանության անհրաժեշտությամբ պայմանավորված՝ առաջնային անվճար իրավաբանական օգնություն ստանալու համար, կարող են կապ հաստատել խմբի փաստաբանների հետ  հետևյալ հեռախոսահամարներով ՝ (հեռ․  010 600-701 (111),  033-600-714):



Բեռնել

Վերադառնալ